Քաղաքական

11.05.2020 12:15


Ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության սպառնալիք հնչեցրած խմբավորմանը սպառնացած քաղաքացուն

Ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության սպառնալիք հնչեցրած խմբավորմանը սպառնացած քաղաքացուն

Politik.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին, «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբավորման անդամ Հայկ Ստեփանյանը ուղիղ եթերում անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեպքին ու մի շարք վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցրել իշխանության ընդդիմախոսների հասցեին։

«Արդեն բոլոր սանդղակները անցել եք, արդեն էլ ընդհանրապես տեղ չկա ու հարցը հասելա արդեն ընդեղ, որ ինչ-որ մի քանի թափթփուկներ, բոմժեր կարողանում են երկրի իշխանության ներկայացուցիչներին փողոցում բացահայտ վիրավորել, սպառնալիքներ հնչեցնել, ինչ-որ հարձակումներ են կազմակերպում, ինչ-որ սաբոտաժներ են կազմակերպում ու չեն վախենում, որ վաղը մյուս օրը պետք ա ժողովրդի առաջ պատասխան տան։ Էս թավշյա մոտեցման արդյունքն ա, բայց ես ձեզ ասում եմ՝ բոլորը պիտի պատիժ ստանան, բոլորը պատժվելու են։ Այո՛, գործող օրենսդրության սահմաններում, բայց ամեն մեկը իրա ասած ամեն տառի, ամեն բառի համար պատասխան ա տալու։ Ուզում եք ադեկվադ եղեք, ուզում եք ոչ ադեկվադ եղեք, ով ուզում եք եղեք, սաղդ պատասխան եք տալու յուրաքանչյուր բառի համար։ Չափերներդ ու սահմաններդ լրիվ անցել եք, արա՛, հարուր անգամ ասինք վեր ընկեք տեղներդ։ Է՞դ հարձակվում եք Ազգային ժողովի փոխնախագահի վրա արա՞։ Գլուխներդ լրիվ դատարկ ա՞, արա՛։ Գլուխներդ ոչ մի բան չմտա՞վ, 2 տարի առաջ բան չհասկացա՞ք դուք։ Սաբոտաժ եք անու՞մ, արե՛ք։ Սաղդ սաբոտաժ արեք։ Ես կոչ անում, ով ինչքան հնարավորություն ունի թո սաբոտաժ անի։ Վերջապես հունից հանեք ու ես ձեզ խոստանում եմ, 24 ժամ չի տևելու, 24 ժամ հերիքա ըլնելու»,- ասել է Հայկ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այս խմբավորումը ամիսներ առաջ էլ խոստացել էր ահաբեկչություն իրականացնել, եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելուն որևէ հանգամանք սպառնա։ Նշված խմբավորումն այլ հայտարարություններ ևս արել է, որոնք իրավապահների կողմից անուշադրության են մատնվել, իսկ դեպքերից մեկով օրերս քրեական գործը կարճվեց։

Այս խմբավորման հայտարարությունից, հետո ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը սպառնալիքներ է հնչեցնում նրանց հասցեին։ Նարեկ Սարգսյանի հայտարարությունից ժամեր անց ոստիկանությունը ձերբակալում է նրան և այդ մասին հաղորդագրություն տարածում, որում ասվում է․ «Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել»։

Տեղի ունեցածն ըստ էության լավագույն ապացույցն է, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով աջակցում են ահաբեկչության սպառնալիքներ հնչեցրած խմբավորմանը։ Եվ հենց իշխանության կողմից է թույլատրված նրանց տարբեր հարցերի վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնել։

Այս խորագրի վերջին նյութերը