Աշխարհ

11.05.2020 16:44


Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է գրանցվել. aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է գրանցվել. aliq.ge

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 81-ամյա տղամարդ է մահացել: Բժիշկների տեղեկատվությամբ, վերջին մի քանի օրվա ընթացքում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: 4 օր շարունակ պացիենտը միացված է եղել արհեստական շնչառության սարքին:

Ապրիլի 18-ին նույն կլինիկայում կորոնավիրուսից մահացել էր նաև այսօրվա մահացած պացիենտի կինը:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը