Աշխարհ

18.05.2020 22:12


Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Այսօր կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համաճարակից հետո: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 մլն մարդ, ավելի քան 305 հազարը մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը