Կարծիք

19.05.2020 18:11


Ռոբերտ Քոչարյանին ֆիզիկապես ոչնչացնելու միտումն ակնհայտ է

Ռոբերտ Քոչարյանին ֆիզիկապես ոչնչացնելու միտումն ակնհայտ է

Այսօր կրկին հետաձգվեց մարտի 1-ի գործով դատավարությունը: Այսինքն, ինչքան վատանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջությունը, այնքան սրանք ավելի հավեսով են ժամանակ ձգում:

Գիտեք, տղերք, դուք եթե նույնիսկ հեղափոխական եք, ապա պատմության բոլոր դարաշրջանների ամենաանբարոյական հեղափոխականն եք, ամենահակամարդկայինն ու ստորը:

Գիտեք ինչու: Որովհետև եթե նախկին դարերում գալով իշխանության՝ միանգամից գնդակահարում ու գլխատում էին անցանկալիներին, դուք դա անում եք դանդաղ, մարդուն տանջամահ անելով, տառապանք պատճառելով, աշխարհի առաջ դերասանություն անելով՝ թե բա մենք ամենաժողովրդավարն ենք, այս ենք, այն ենք:

Բանտում մարդ սպանելը, կարծես թե, ձեզ մոտ միակ բանն է, որ ստացվում է՝ ես հիշում եմ խմբագիր Մհեր Եղիազարյանին ու միշտ եմ հիշելու:

Իսկ դուք հիշեք, որ իշխանությունը հավերժ ձեր ձեռքում չի լինելու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը