Լրահոս

20.05.2020 17:39


«Արարատ 73»-ի արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ)

«Արարատ 73»-ի արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ)

«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ներկայացնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանին արձանները:

Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին:

Այս խորագրի վերջին նյութերը