Կարծիք

23.05.2020 12:20


Կարո՞ղ է պարզվի, որ ամենամեծ խնդիրը ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր

Կարո՞ղ է պարզվի, որ ամենամեծ խնդիրը ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր

«Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»,- հայտարարել է այսօր Արսեն Թորոսյանը։

Եթե իսկապես այդպես է, ապա ի՞նչն է տարբեր մեր երկրներում, որ հարևանների մոտ վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով 10 անգամ ավելի ցածր է, որ այնտեղ օրեցօր ավելի քիչ թվով վարակվածներ են գրանցվում և ակտիվ վարակակիրների թիվը նվազում է։

Ժողովո՞ւրդը։ Բայց չէի ասի, թե վարքի առումով Հայաստանի ու Վրաստանի բնակչությունը շատ է տարբերվում։ Նույնիսկ կասեի, որ այնտեղ մարդիկ ավելի անկարգապահ են քան մեր մոտ։

Բնական հարց պիտի առաջանար Թորոսյանի մոտ. «Եթե շատ ավելի ուժեղ համակարգով տալիս եմ 10 անգամ ավելի վատ արդյունք, չարժի՞ մի հատ վերլուծել, հասկանալ, թե ինչն ենք սխալ անում ու գուցե նույնիսկ վրացիներից հարցնել»։

Բայց այդ հարցը Արսենի մոտ ոչ միայն չի առաջանում, ավելին, նա արհամարհական տոնով հայտարարում է, որ Վրաստանում իր կոլեգաների աշխատանքի մանրամասներն իր համար այդքան էլ «առաջնահերթ չեն» ու սկսում է փիլիսոփայել, թե իսկ գուցե իրենց թեստերը որակյալ չեն, ի՞նչ իմանանք։

Wow! Իսկ ո՞վ պիտի իմանա, թե ինչն է պատճառը, որ քո «շատ ավելի ուժեղ համակարգը» շատ ավելի վատ է աշխատում, քան հարևանինը։ Ո՞ւմ պարտականությունն է իրավիճակը վերլուծելը և հաջողված փորձն ուսումնասիրելը։

Կարո՞ղ է վերջում պարզվել, որ մեր «շատ ավելի ուժեղ համակարգի» ամենամեծ խնդիրը այդ համակարգի ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր։

#կորոնարսեն
#անոռԱնգլուխՁիավորները

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը