Լրահոս

23.05.2020 15:47


Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր մայիսի 23-ին, Արտակարգ Իրավիճակների Նախարարության կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 11։30-ի սահմաններում, որ Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում՝ լճի ափին, տղամարդու դի կա։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։

Ոստիկանները, քննիչներն ու ջրասուզակները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, և այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը, իսկ քննիչները կատարում են զննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վ․ Վիրաբյանը, ում անհետ կորելու փաստով Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Մանրամասները՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը