Կարծիք

25.05.2020 13:28


Հայաստանում գտնվել է Կովիդի դեղը. դա ամենակարող դիմակն է. այդ առեղծվածային լաթի կտորը

Հայաստանում գտնվել է Կովիդի դեղը. դա ամենակարող դիմակն է. այդ առեղծվածային լաթի կտորը

Ամբողջ մեյնսթրիմ մեդիայով րոպեն մեկ լուր ես կարդում, թե կորոնա բուժող այս բժիշկը վարակվեց կորոնայով, այն բժիշկը վարակվեց... Նրանք ամսով տուն չեն գնում... ընտանիքներին չեն տեսնում...շատերը նրանցից անձնազոհաբար մահանում են.... տեսե՞լ եք՝ ինչ պաշտպանվածությամբ են նրանք մտնում հիվանդասենյակ. միայն հագնվելը (անընդհատ ցույց են տալիս, չէ՞) տևում է կես ժամ: Ու նրանք, միևնույն է, վարակվում են: Իսկ մենք ունենք դիմակներ. ԱՅԴ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԴԻՄԱԿՆԵՐԸ. մենք կդնենք այդ դիմակները ու այլևս երբեք չենք վարակվի կորոնայով: Պետք է ամբողջ աշխարհի բժիշկներին մեր լաթի կտորներից բաժանենք:

Հայաստանում գտնվել է Կովիդի դեղը. այն 100 տոկոսով զրոյացնում է վարակը. ԴԱ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԴԻՄԱԿՆ Է. ԱՅԴ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԼԱԹԻ ԿՏՈՐԸ:

Կրե՛ք դիմակներ ու հատկապես ձեր մեքենաներում:
Դիմակներ մեյդ ին Արմենիա. շուտով` նաև տներում:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը