Լրահոս

25.05.2020 15:43


Ավտովթար Արմավիրի մարզում. «Porsche Cayenne»-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում

Ավտովթար Արմավիրի մարզում. «Porsche Cayenne»-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում

Այսօր՝ մայիսի 25-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ավտոմեքենա կա կողաշրջված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են գլխիվայր շրջված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։

Պարզվել է նաև, որ վթարը եղել է ժամեր առաջ, և ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Սեդրակ Հ-ն, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան։

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր, իսկ մինչ այդ, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը