Կարծիք

25.05.2020 20:30


Արտակարգ դրություն՝ հանուն վարչական պատասխանատվությամբ խոշտանգվողին լռեցնելու

Արտակարգ դրություն՝ հանուն վարչական պատասխանատվությամբ խոշտանգվողին լռեցնելու

Սյունեցիների բախտը բերել ա՝ ձերբակալման իրավաչափությունը նորմալ դատավորներ են քննել՝ Մանուկյան Հարություն, Հարությունյան Դավիթ, Բալայան Դավիթ, բայց ինձ առավել հետաքրքիր ա՝ որքանո՞վ ա արդարացի ոստիկանությունում անձի խոշտանգվելու դեմ բողոքի ձայն բարձրացրած քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելն ու խոշտանգողների նկատմամբ իրականացվելիք քրեաիրավական գործընթացի ճակատագիրը։

Ուշագրավ է նաև սյունեցիների՝ ձերբակալությունների բողոքների քննությունը վերոհիշյալ դատավորներին է մակագրվել, այլ ոչ թե օրինակ Գաբրիելյան Արտուշին, Մարտիրոսյան Մնացականին կամ Դանիբեկյան Աննային։ Կարծում եմ՝ Ֆեմիդայի Բռնաբար Նիկոլը հասկանում է՝ մարդկանց՝ հավաքների ազատության իրավունքի խոչընդոտման համար արհեստականորեն հետաձգված արտակարգ դրությունն ի զորու չի լինելու պաշտպանել իր իշխանությունն իրենից իսկ հիասթափվածներից ու փորձում է ժամ առաջ սառեցնել կրքերը Սյունիքում՝ Իջևանում ու Գավառում կատարվածի ականատեսը վերստին չդառնալու համար։

Արդեն լուրեր են շրջանառվում՝ ոստիկանները համոզում են խոշտանգվածի հարազատներին չբողոքել, ամեն դեպքում քրեական գործը դեռ շարունակվում է, ու դեռ կտեսնենք՝ կպատժվե՞ն խոշտանգողներն, ինչպե՞ս կընթանա քննությունը, կտուգանվե՞ն բողոքի ձայն բարձրացրած սյունեցիներն, ամեն դեպքում փաստ է՝ երբ Նիկոլն, օրինակ՝ իրեն գահընկեց անելը չթույլատրելու համար կարիք ունի արդարադատության, դավանում է արժանապատիվ դատավորներին, երբ արդարադատությունը մահակ է՝ «վնգստացողներին», նաև փաստ է՝ ուղտը չոքել է բոլորի դռանն, ու պարզապես անհնար է այս ամենը երկար ձգել։

Արտակարգ դրություն հանուն վարչական պատասխանատվությամբ խոշտանգվողին լռեցնելու, արտակարգ դրություն հանուն Փաշինյան Նիկոլ ֊ Թորոսյան Արսեն իմբեցիլ տանդեմի իշխանությունը պահպանելու ու թքած, թե մարդիկ են մեռնում։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը