Կարծիք

26.05.2020 19:40


Արդեն եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը, և կորոնավիրուսն էլ չի փրկի

Արդեն եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը, և կորոնավիրուսն էլ չի փրկի

Ասում են՝ գլադիատորները, երբ ազատության են արժանացել և հայտնվել իշխանական շրջանակներում, երբեք չեն սիրել դիտել այդ մարտերը, որովհետև հիշել են, թե ինչ ատելությամբ, զզվանքով, թշնամական հայացքով են իրենք նայել նմաններին:

Գործիչներ, ակտիվիստներ, նրանց հրահրող, դրդող, ոգևորող, ֆինանսավորող, կազմակերպող, պաշտպանող ուժեր, իրավապաշտպան հորջորջյալներ, որոնք երթերով, պիկետներով, ցույցերով, հանրահավաքներով, զանազան ընդունելի ու անընդունելի ձևերով, մեթոդներով «գլադիատորական մարտեր» էին տալիս նախկինների դեմ՝ հիմա արդեն վախենում են և վրդովվում այլախոհությամբ, այլակարծությամբ հանդես եկողների, բողոքի ցույցերից, այլ միջոցներով դժգոհություն, բողոք արտահայտողներից:

Նրանք արդեն սարսափում են իշխանությունը կորցնելուց և չեն պատկերացնում, որ այսուհետ սև խավիարի փոխարեն կսնվեն «գլադիատորական շիլայով»: Եվ իրոք՝ իրենք կդառնան նախկին և բնականաբար իրենց դեմ նույնպես գործի կդրվի «օրինականության լանցետը, պինցետը, վիրահատական թել-ասեղն ու ախտահանիչները»…

Սարսափում և լռում են նաև քննադատական, այլախոհ, այլակարծ ցանկացած կարծիք և գործողություն ոգևորողները և նախկին իշխանություններին մտրակողները:

Նրանք էլ՝ հիմա արդեն, Բաց հասարակության կողմնակից ու պայքարող չեն՝ նրանք հիմա այս իշխանությունների թերացումների, սխալների, անօրինակությունների թավշյա քողարկիչ են՝ սորոսական օգտագործման Քողարկիչ: Հիմա արդեն նույնիսկ ոստիկանական զորքերի տեղաշարժերն են խիստ օրինական, հանրահավաքներն ու ցույցերն արգելելը, ոստիկանական պատժիչ գործողությունները և այլ իրավախատումները ևս:
Սակայն, ինչպես ռուսներն են ասում. «до поры до времени»…

Որովհետև արդեն եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը, և կորոնավիրուսն էլ չի փրկի…
Նախկիններին վերադարձ չկա, սակայն դուք առավել ագահ եք, ինքնահավան, ապաշնորհ ու անձեռնահաս...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը