Կարծիք

26.05.2020 15:50


Չկան թեստեր, չկան նոր վարակակիրներ` էժան, հարմար, շահավետ

Չկան թեստեր, չկան նոր վարակակիրներ` էժան, հարմար, շահավետ

Էժան, հարմար, շահավետ...

«Փաշինյան & կամպանիա»-ն վերջապես գտել է կորոնավիրուսային հեղափոխության`վարակի չակերտավոր հաղթահարման բանաձևը։

Ինչո՞ւ չակերտավոր. որովհետև սրանց մոտ ամեն ինչ է չակերտավոր`բարեփոխումները, ներողությունները, սխալները, հաջողությունները... Օրինակ, ներողություն խնդրելու փոխարեն ափսոսանք են հայտնում իրենց բլթոցները «սխալ մեկնաբանելու» համար։ Սխալ ասելով` հասկանում են «չափից ավելի մեծ վստահություն մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին», որովհետև իրենք անսխալական են` երբեք չեն սխալվում, և սպանես էլ` ներողություն չեն խնդրի իրենց դուրս տված ապուշությունների ու չհաշվարկված, տխմար որոշումների համար։

Դե, իսկ կորոնավիրուսային հեղափոխության բանաձևը շատ պարզ է։ Ոչ թե` «չախտահանված ձեռքերով չկպել դեմքին, դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել», այլ` հեղափոխական տեմպերով կրճատել կորոնավարակային թեստերի թվաքանակը։ «Արդյունքն» ապշեցուցիչ է` այսօրվա դրությամբ, կորոնավարակի նոր դեպքերի թիվը մոտ կրկնակի պակաս է նախորդ օրվա ցուցանիշից։

Չկան թեստեր, չկան նոր վարակակիրներ` էժան, հարմար, շահավետ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը