Կարծիք

28.05.2020 16:08


Ինչո՞ւ եք տխմար օրենքներ ընդունում և պարգևավճար ստանում

Ինչո՞ւ եք տխմար օրենքներ ընդունում և պարգևավճար ստանում

Այսօր Նիկոլը հայտարարեց, որ կորոնավիրուսով բոլոր հիվանդներին հայտնաբերել հնարավոր չէ, քանի որ շատ վարակակիրներ, չիմանալով իրենց վարակված լինելու մասին, հաղթահարում են վիրուսը, բայց վարակում են այլոց:

Այսինքն վիրուսի տարածումն անվերահսկելի է և հնարավոր չէ իմանալ, թե ով ումից է վարակվել: Մի երկու ամիս առաջ էլ իրենցքայլական պատգամավորները օրենք են ընդունել, որ կորոնավիրուսով վարակելը պատժվում է տուգանքով՝ 《նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝
երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամետով》: Հարց է առաջանում` ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել : Կարևոր օրենսդրական խնդիրները լուծելու փոխարեն` ինչո՞ւ եք տխմար օրենքներ ընդունում և դրա համար էլ պարգևավճար ստանում:

Ոչ բարով քայլարած իշխանություններ` դիմակ կրեք, որ անթրաշ վիճակներդ քիչ տեսնենք:

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը