Լրահոս

29.05.2020 09:50


Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 65/1 հասցեի դիմաց բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Մխիթար Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Հ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը