Կարծիք

30.05.2020 18:51


Նիկոլն անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում

Նիկոլն անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում

Կարող է շատ մարդիկ մոռացել են, չեն հիշում, բայց շիրակցին չի մոռանա երբեք, իր համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք այդպես էլ չլուծվեցին այս երկու տարիների ընթացքում:

Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում Նիկոլը բազուն խոստումներ տվեց շիրակցիներին և կրկին հույս առաջացնելով նրանց մեջ: Հիշյալ խոստումներից թվարկեմ մի քանիսը՝ «Գյումրու Մոր և Մանկան» հիվանդանոցի համար խոսացավ նոր ծննդատուն կառուցել, խոստացավ կառուցել վերելակների գործարան, խոստացավ, որ գործազուրկ չեն մնա Շիրակ հեռուստաընկերության աշխատակիցները:

Այս խոստումներից ոչ մեկը չիրականացավ իր կառավարման այս երկու տարում, ավելին նույնիսկ ծրագրեն չկան այդ ցանկությունները ի կատար ածելու համար: Նա կրկին անամոթաբար ստեց և կոտրեց նրանց մեջ այն մեծ հույսը, որոնք կապել էին իր հետ: Հիշեցնում էր նրանց դառը ապրած կյանքը և հույս տալիս, որ ապրելու են ավելի լավ, ավելի բարեկարգ:

Շիրակցին պետք է հասկանա, որ այլևս պետք է չհավատա ու առավել ևս հույս չկապի Նիկոլի հետ, քանի որ նրա հեռանալու պահը օրհասական է:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը