Կարծիք

30.05.2020 17:19


Սատանայի ամենասիրած մեղքը փառասիրությունն է, իսկ էսօրվանները արդեն լողում են այդ փառասիրության մեջ

Սատանայի ամենասիրած մեղքը փառասիրությունն է, իսկ էսօրվանները արդեն լողում են այդ փառասիրության մեջ

Դիմակախեղդ իմ ժողովուրդ, հիմա միայն դուք եք դիմակներով, բայց ձեր պայծառ դեմքը անգամ դիմակի տակից է երևում, իսկ, այ, լակոտակրատիայի ցցուն ներկայացուցիչները տեսեք ինչ անամոթությամբ են դեն նետում իրենց երբեմնի դիմակները՝ դեմոկրատի՞ա, մարդու իրավունքնե՞ր, սե՞ր, համերաշխությո՞ւն, հանդուրժողակաանությո՞ւն, գրագիտությո՞ւն, նախկիններից լա՞վն են, չկա նման բան․․․

Դրանք իրենց դիմակներն էին եղել տարիներ շարունակ, հիմա, երբ զավթել են իշխանությունը և ծլարձակում ու ճյուղավորվում են, էլ դիմակը ում շունն է, դեն են նետել և ահա, նայեք նրանց իրական դեմքին․․․Հավատացեք, մարդիկ, սա իրենց շագրենի կաշին է, և անասելի արագությամբ այդ կաշին փոքրանում է, կծկվում և, շուտով, շատ շուտով դուք և բոլորս, նաև՝ իրենք, կտեսնեն իրենց անասելի տձև, չար, ծռծռված դեմքը և կփախչեն, հայդե՝ իրենց իսկ ստեղծած սատանայի ծոցը․․․ Սատանայի ամենասիրած մեղքը փառասիրությունն է, իսկ էսօրվանները արդեն լողում են այդ փառասիրության մեջ և հենց այդ և բոլոր մյուս մեղքերի մեջ էլ կխեղդվեն․․․
Չկասկածեք․․․Կգա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը