Լրահոս

30.05.2020 21:33


Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անունը կրող դպրոցի ապակիները

Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անունը կրող դպրոցի ապակիները

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը