Լրահոս

31.05.2020 10:10


Հրդեհ Էջմիածին քաղաքում․ տուժածներ չկան

Հրդեհ Էջմիածին քաղաքում․ տուժածներ չկան

Մայիսի 31-ին, ժամը 00:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող մթերային խանութից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 22/52 հասցեում գտնվող մթերային խանութի ներսում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:21-ին: Այրվել է կաթնամթերքների սառնարանը՝ կաթնամթերքներով և խանութի պոլիէթիլային առաստաղը (մոտ 5 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը