Կարծիք

01.06.2020 13:44


Քեզ անգամ քո ընտրազանգվածը չի հավատում․ դա ողբերգություն է

Քեզ անգամ քո ընտրազանգվածը չի հավատում․ դա ողբերգություն է

Երբ գրեթե ամեն քո քայլով մսխում ես ժողովրդից ստացած վստահության քվեն, դա բերում է նրան, որ երբ վարակվում ես կորոնավիրուսով, քեզ անգամ քո ընտրազանգվածը (քո պատգամավորի լեզվով ասած «Պողոսը») չի հավատում։ Դա ողբերգություն է։

Իհարկե, դա կարող էր լինել առանձին մեկ մարդու «մարդկային ողբերգություն», բայց երբ դու կարգավիճակով երկրի ղեկավար ես, երբ դու ամեն բան արել ես, որ «իշխանությունն ու պետությունը» նույնականացվեն քեզ հետ ու քեզ չեն հավատում (անգամ քո հիվանդությանը), մարդիկ սկսում են անվստահությամբ լցվել իշխանության հանդեպ և իրենց օտարված զգալ պետությունից։

Այ սա՛ արդեն պետական մակարդակով ողբերգություն է։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը