Կարծիք

01.06.2020 16:19


Այս տեղեկությունը բավարար է, որպեսզի Փաշինյանը դատվի

Այս տեղեկությունը բավարար է, որպեսզի Փաշինյանը դատվի

Ինքն իրեն էշի տեղ դնելու արվեստը

Մարդուն ասում են` դու Ռուսաստանից զենք ես գնել և դրա մի մասը կոռուպցիոն սխեմայով վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին, որտեղից այն անցել է չորրորդ երկիր և գործածվելուց հետո ամբողջ կեղտը դուրս է եկել ջրի երես: Ռուսաստանում իշխանությունը տեղեկանալով, թե ինչ մութ գործարքների մեջ է Փաշինյանը, լռել են` փորձելով չփչացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ:

Այս տեղեկությունը բավարար է, որպեսզի Փաշինյանը դատվի: Բայց նա իրեն հատուկ ցինիկ ժպիտով կորոնավիրուսի թեմա է զարգացնում և օյինբազություններով շեղում մարդկանց ուշադրությունը:

Նա ժամանակին շրջանցեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկոտ հայտարարությունը Արցախի բանակցային պրոցեսի վերաբերյալ:

Հարց է առաջանում` մինչև երբ է շարունակվելու այս անտեղյակ ձևանալու ստրատեգիան: Թաղված լինելով կեղտոտ գործարքների մեջ, բազում խնդիրներով շրջապատված, վիրուսի տարածման, տնտեսության քայքայման պայմաններում նա իր ֆանատների հետ միասին վարդագույն ակնոցներով շարունակում է իր սովորական կյանքը, կարծես թե ոչինչ էլ չի եղել:

Վերջը լավ լինի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը