Կարծիք

01.06.2020 14:37


Շատ թեստեր, շատ վարակակիրներ, քիչ թեստեր, քիչ վարակակիրներ

Շատ թեստեր, շատ վարակակիրներ, քիչ թեստեր, քիչ վարակակիրներ

Վերջին մեկ օրում կորոնավարակակիրների թիվը Հայաստանում ավելացել է 210-ով։
Թվում է` վատ ցուցանիշ չէ, եթե նկատի ունենանք նախորդ օրերին գրանցված թվերը` 355... 442... 542... 552... 562...
Բայց դա` միայն առաջին հայացքից։

Իհարկե, Նիկոլը կարող է ամառանոցային ինքնամեկուսացման պայմաններում կորոնավարակի դեմ պայքարելուց ազատ ժամանակ երկրորդ անգամ լայվ մտնել ու ասել, որ համավարակի «երկրորդ ալիքի պիկն» էլ ենք արդեն անցել։ Անգամ կարող է գլուխ գովել, թե տեսա՞ք, տվինք-անցանք բոլորին` աշխարհը դեռ չի հաղթահարել պանդեմիայի առաջին ալիքը, իսկ մենք արդեն երկրորդ ալիքն ենք թողնում հետևում։

Ավա՜ղ, «դրական դինամիկայի» բանաձևը շատ պարզ է` չկան թեստեր, չկան վարակակիրներ կամ` «շատ թեստեր, շատ վարակակիրներ, քիչ թեստեր` քիչ վարակակիրներ»...

Օրինակ, մայիսի 29-ի տվյալներով` անցկացվել էր 1111 թեստ, հայտնաբերվել էր 442 նոր դեպք, երեկ թեստավորվել է ընդամենը 603 քաղաքացի, կորոնավարակ ախտորոշվել է «սաղ-սաղ» 210-ի մոտ։

Իսկ ամենասարսափելին այն է, որ 4 օր շարունակ թեստավորման հայտ ներկայացրած «պոտենցիալ վարակակիրներին» շատ դեպքերում մերժել են. «ձեռնունայն» տուն են ուղարկել, ասելով` հանգստյան օր է, գնացեք` երկուշաբթի կգաք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը