Կարծիք

01.06.2020 18:02


Գիտակից տարիքում փախնում է, անընդհատ փախնում

Գիտակից տարիքում փախնում է, անընդհատ փախնում

Առավոտյան վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մէէ՜ ծափուծիծաղով հայտարարեց, որ նա և իր ընտանիքը վարակվել են COVID-19֊ով։

Հիմա գանք ըստ հերթականության։

Օրեր առաջ համայն հայության առաջին տիկինը հարցազրույցի ժամանակ ԼԳԲՏ քարոզ արեց, կարծես իրենց արժեհամակարգի համար դա նորմալ հայտարարություն է։

Հայտարարությանը հաջորդեց ՄԻԵԴ֊ի որոշումը, որը ցնցեց ինչպես նոր Հայաստանի անարժեք իշխանությանը, այնպես էլ ողջ աշխարհը, քանի որ որոշմանը չհաջորդեց 2֊րդ Նախագահի անհապաղ ազատումը։

Դե իսկ վերջում էլ՝ չհերքված մեղադրանքներ զենքի վաճառքի հետ կապված։

Թերևս ամենաշատը սպասում էինք որևիցէ մի բացատրության ընտանիքապետության կողմից, բայց մենք շատ կարևոր բան էինք մոռացել, ախր Նիկոլը ևս մանկական կոմպլեքսեր ունի, նա իր դպրոցական տարիներին երբեք չի փախել դասից, դե իսկ այդ բացը լրացնելու համար նա ավելի գիտակից տարիքում փախնում է, անընդհատ փախնում է։

2008֊ին նա գողացավ բոլորիս Գարունը և փախավ՝ թողնելով մարդկանց իր իսկ ստեղծած ծուղակում։

2020֊ին կրկին անգամ գողացավ մեր բոլորի գարունը՝ կարծելով, որ այս անգամ կվայրահաչի դուխով և չի փախնի, բայց դե բնազդը իրենն ասում է, մի քիչ ուշացած, բայց ևս մեկ անգամ նա փախավ, վախերի դեմ պայքարը մնաց անավարտ, դե իսկ փախնելու նուրբ արվեստը՝ իր բոլոր երանգներով, կրկին անգամ իրագործվեց։

Հ.Գ. Մանկամիտը նույնիսկ իր սեփական Երեխայի օրը խլեց, թե բա մենք կոռոնա ենք։

Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը