Կարծիք

02.06.2020 12:27


Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել (լուսանկար)

Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել (լուսանկար)

2018 թվականին Հայաստանը «բանանի հեղափոխություն» արեց։ Հիշո՞ւմ եք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մշտապես բողոքում էր բանանի գնից, թե՝ Միհրան Պողոսյանը բոլորի ճանապարհը փակել է, միայն ինքն է բանան բերում և ինչ գնով ուզում է՝ առնում ենք։ Թեման այնքան էր մեծացրել, որ 2017թ․ հունվարին «Ելք դաշինքի» համագումարի հիմնական մեխը բանանի մենաշնորհն էր։ Այդ ժամանակ անգամ Միհրան Պողոսյանին չհիշեց, ու միանգամից ասաց, որ բանանի մենաշնորհը Սերժ Սարգսյանինն է։ https://www.youtube.com/watch?v=X6f9r12rEDc

2018 թվականին վերցրեց իշխանությունը, բանանի գինն իջավ 400 դրամ։ 2018թ․ օգոստոսի 17-ին միտինգ արեց ու հիմնական մեխն էն էր, որ Սաշիկը 30 միլիոն դոլար ունի բանկում դրած ու որ ինքը 40 րոպեում վերացրել է բանանի մենաշնորհը։

Իսկ որքա՞ն արժե բանանը հենց հիմա՝ բոլոր խանութներում և Փաշինյանի ամենասիրած սեփականատիրոջ սուպերմարկետների ցանցում․ ամենաէժան գինը 770 դրամ է ու հասնում է մինչև 850 դրամի։ Բանանն արժե հենց այնքան, որքան արժեր էն ժամանակ, երբ մենաշնորհ կար։ Իսկ էն ժամանակ 700-900 դրամ էր։ Նշեմ, որ սա ընդամենը կարճաժամկետ թանկացում չէ, բանանը վաղուց արդեն թանկացել է։

Բա «բանանի հեղափոխությունն» ինչի՞ համար արեցինք։

Հըն, Պողոս, գո՞հ ես։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: обувь

Այս խորագրի վերջին նյութերը