Լրահոս

02.06.2020 16:20


Նոր տեսակի գողություն. պետհամարանիշների համար գումար են ուզում

Նոր տեսակի գողություն. պետհամարանիշների համար գումար են ուզում

ArmLur.am-ը բազմիցս է հայտնել, որ վերջին շրջանում ավելացել են ավտոմեքենաներից կատարվող գողությունները: Եվ դրանց թվին են պատկանում նաև պետհամարանիշների գողությունները:

Այդ մասին այսօր հայտնել է նաև «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը, որը նաև հիշեցրել է, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։

Այս հարցի շուրջ այսօր ArmLur.am-ը նաև ահազանգ է ստացել բնակիչներից: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, թե մեքենայի վրա գրություն է դրված լինում և հեռախոսամար՝ գրությամբ, որ եթե ցանկանում են համարանիշը ստանալ, ապա պետք է այդ հեռախոսահամարին գրել: Արդեն գրելուց հետո որոշակի չափով գումար են պահանջում՝ 15-20 հազարի սահմաններում, պայմանավորվում և համարանիշը թողնում որևէ վայրում: Իսկ ահա գումարը պետք է փոխանցել հաշվեհամարին:

Այս խորագրի վերջին նյութերը