Լրահոս

03.06.2020 10:05


Աշտարակում գազի հաշվիչներ են այրվել

Աշտարակում գազի հաշվիչներ են այրվել

Հունիսի 2-ին, ժամը 17։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում են գազի հաշվիչներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ.Պետրոսյան փողոցի տներից մեկին հարակից ավտոկայանատեղիի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են գազի հաշվիչներ և շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը