Լրահոս

04.06.2020 10:32


Ճամբարակում ավտոտնակներից մեկում այրվել է «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենա

Ճամբարակում ավտոտնակներից մեկում այրվել է «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենա

Հունիսի 4-ին՝ ժամը 00:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում կայանած «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 01։11-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Այս խորագրի վերջին նյութերը