Լրահոս

04.06.2020 11:00


Արգավանդ գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել

Արգավանդ գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել

Հունիսի 3-ին, ժամը 20:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 20:59-ին։ Տան նկուղում (50 քմ) այրվել են առաստաղի մեկուսիչ երեսպատումը (30 քմ) և կուտակված կենցաղային իրեր․ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը