Կարծիք

04.06.2020 11:55


Ձեզ մատուցվել է PR փուչիկ, իսկ հետևում եղել է պարզունակ անգործություն

Ձեզ մատուցվել է PR փուչիկ, իսկ հետևում եղել է պարզունակ անգործություն

Այս տգետները, երբ նոր էին եկել, մեղադրում էին բոլոր նրանց, ովքեր քննադատում են անպատասխանատու մեծամասնությանը։

2 տարի շարունակ վարչապետն անձամբ փշի-փշի էր անում նրանց ու հաճախ վնաս տալով պետական կառավարմանը՝ սեփական իմիջի խաթր, «երես էր տալից»ամբոխին։

Այո՛, այսօր շատ մարդ անպատասխանատու է ու չի հասկանում` ինչ է անում, բայց հարգելի-սիրելիներ, այդ ամենը չի փոխում այն ցավալի իրողությունը, որ իշխանությունն էլ իր հերթին է անպատասխանատու կերպով իրականացրել հակաճգնաժամային կառավարումը։

Ձեզ մատուցվել է PR փուչիկ, իսկ հետևում եղել է պարզունակ անգործություն։

Վարչապետը մեղքը պարզապես գցում է մարդկանց վրա, մինչ մեր ունեցած արդյունքի գլխավոր մեղավորը իր գործից ոչինչ չհասկացող, այդպես էլ սենսացիոն նյութեր գրող թերթի խմբագիր մնացած վարչապետն է։

Հիմա իրար վիրավորելու ժամանակը չէ, ունենք այն ինչ ունենք, պարզապես պետք է դասեր քաղել ու ժամ առաջ ազատվել այս անպատասխանատու տգետից ու մտածել հակաճգնաժամային պրոֆեսիոնալ կառավարչական թիմ ձևավորելու մասին։

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը