Կարծիք

04.06.2020 12:20


Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան

Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան

Հետևում եմ ԱԺ նիստին, ու ...

Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...
Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան. մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան է, թե ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում:

Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, բռնապետությունն այլ կերպ չի լինում...

Մեկն էլ (Արթուր Մանուկյան) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:
Դուք հասկանո
՞ւմ եք՝ ուր է հասել ոմանց ինքնավստահությունը: Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...։

Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:
Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը