Կարծիք

05.06.2020 13:23


Նիկոլ Փաշինյանը սահմաններ չի ճանաչում (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը սահմաններ չի ճանաչում (լուսանկար)

Այն, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շատ դեպքերում իր շրջապատի մարդկանց դիտարկում է որպես գործիք և օգտագործում է նրանց իր ցանկությամբ, ինչպես նաև պրիմիտիվ դեմագոգ և ստախոս է, շատերը գիտեին... Բայց սույն կերպարն իր ձախողումները բացատրելու համար կարող է օգտագործել նաև ամենացածրակարգ մեթոդները, օրինակ՝ ինչպես այսօր առավոտյան մի լուսանկար էր տեղադրել, որտեղ մի աղջիկ առանց դիմակի էր և այն վերնագրել՝ "Անթաքույց գեղեցկություն:)"...

Հայաստանի վարչապետի այս էժանագին արարքը բուռն քննադատությունների արժանացավ, որի արդյունքում վերջինս հեռացրեց այդ լուսանկարը, բայց եղան նաև օգտատերեր, որոնք, իրենց կուռքի արարքին տուրք տալով, սկսեցին վիրավորանքներ գրել այդ աղջկա հասցեին...

Սա բոլոր տեսակի բարոյական և չգրված օրենքների խախտում է... Սարսափելին այն է, որ այս նողկալի և զայրույթ առաջացնող արարքի հեղինակը մեկն է, ով ունի 4 երեխա, որոնցից երեքն աղջիկ են... Ես չեմ հավատում, որ Նիկոլը չի հասկանում, որ այն, ինչ նա անում է իրեն անծանոթ մարդկանց և նրանց երեխաների նկատմամբ, սրբապղծություն է և անպատասխան չի մնալու...

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր մոլագար-իշխանամոլ է, ով իր այս արարքներով կրկին ապացուցեց, որ իշխանությունն իր ձեռքում պահելու համար պատրաստ է ամեն ինչի՝ այդ թվում նաև կարող է "զոհաբերել" իր ընտանիքը... Չի կարող ընտանիք՝ կին և երեխաներ ունեցող տղամարդը "խալխի" աղջկա նկարը տեղադրել իր էջում և հեգնանքակշտամբանքային գրառում կատարել՝ դարձնելով վերջինիս քավության նոխազ ու մտածել, որ դա անպատասխան է մնալու...

Հայաստանի վարչապետի նոր "բարքերն" անընդունելի են հասարակության մեծ մասի կողմից...

Սահմաններ չճանաչող ղեկավարը վտանգավոր է և՛ իր, և՛ հասարակության համար...

На изображении может находиться: один или несколько человек
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը