Կարծիք

06.06.2020 20:15


Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք

Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք

Հլը մի րոպե, ՍՏՈՊ!!! Նախարարից մինչև շարքային «իմքայլական» պատգամավորները իրար հերթ չտալով ԲՀԿ-ի նիստից հետո ստատուսներ են գրում մոտալուտ քրեական գործերի հարուցման վերաբերյալ, խոսում են «պետական դավաճանության, կոպեկ առ կոպեկ թալանածը վերադարձնելու մասին»։ Կանգ առեք, հասկացանք, ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք։

Բայց մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց կա. փաստորեն, քանի դեռ քաղաքական անհրաժեշտություն չի առաջանում, դուք աչք եք փակո՞ւմ «թալանած կոպեկների վրա», ու այդ անձանց հետ քաղաքական համագործակցության հուշագի՞ր եք ստորագրում։ Իսկ հենց որ ընդդիմադիր (ոչ թշնամական) խոսք է հնչում ձեր հասցեին, վերլուծելու ու քաղաքական կոնստրուկտիվ գնահատական տալու փոխարեն դուք հանկարծ «կոպեկ առ կոպեկ, թալան» և նման այլ բառերն եք հիշում։ Բա առաջ ինչո՞ւ էիք լռում։ Հենց իշխանությանը գալուց առաջին իսկ օրվանից խոսեիք, եթե այդքան ազնիվ եք, պետության ու ժողովրդի մասին մտածող, և ունեք իրական փաստեր։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը