Կարծիք

06.06.2020 21:21


Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի, այլ զավթածն ամեն գնով պահելու համար

Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի, այլ զավթածն ամեն գնով պահելու համար

Իշխանազավթ խմբակը Նիկոլի գլխավորությամբ նույնիսկ այս պահին մտածում են իրենցից փախչող իշխանությունը բռնելու մասին և ոչ թե երկրի աղետները կանխարգելելու։

Կատարվող գործողություններն ամենևին էլ երկրի բնականոն ընթացքը վերականգնելու մասին չեն։

Կատարվողն ու այն ինչ դեռ կանեն իշխանազավթ խմբակն ու իշխանազավթման այլ շահառուներն ապագայում՝ մի բանի մասին է. Նիկոլին պահել աթոռին։

Նիկոլն ու Նիկոլին իշխանության պահողների խնդիրը չի փոխվել։ Հիմա էլ մի խնդիր ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլի իշխանազավթումը չընդհատվի։

Մտահոգություններ արտահայտողներին, աղետի մասին բարձրաձայնողներին, լուծումներ առաջարկողներին պետք է ներկայացնել այս երկրի դավաճաններ։

Բայց, մի թե՞ այս ամենը նորություն է։
Իհարկե՝ ոչ։

Նիկոլի իշխանազավթման փայատերերից Լևոն Տեր Պետրոսյանը սկզբից դավաճաններ էր համարում Արցախը պահողներին, հետո պետականություն պահողներին (մարտի 1), հիմա հերթն արդեն ողջ ժողովրդինն է։ Պարզվում է՝ այսօր մտածողները, ստեղծված շատ ծանր իրավիճակից լուծումներ առաջարկողները և ժողովուրդը, որ բարձրաձայնում է Նիկոլի ոչինչ չանելու ու երկիրն արագ տեմպով կործանելու մասին թշնամի է։

Իհարկե թշնամի կլինենք, բայց ժողովուրդը՝ թշնամի ոչ թե ինքն իրեն, այլ Նիկոլին ու Նիկոլի փայատերերին։

Պարբերաբար իրենց իրական նպատակները քողարկած, պարբերաբար մեր երկրի ու ժողովրդի դեմ դավադրություններ կազմակերպած շատերին թվում է, որ հիմա Նիկոլին ամեն գնով աթոռին պահելը իրենց միակ փրկությունն է։

Ճիշտ է թվում։ Նիկոլի ու իր ստերի հետ անվերադարձ գնալու են փայատերերի ջանքերը քողարկելու, որ իրենք մեզ հետ՝ հայ ժողովրդի հետ կապ չունեն։

Հ.Գ. Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի համար։ Այլ զավթածն ամեն գնով պահելու համար։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը