Լրահոս

07.06.2020 12:25


Արմավիրի մարզում բախվել են «Եվրոթերմ» ՓԲԸ-ի 71-ամյա տնօրենի Cadillac-ն ու 36-ամյա վարորդի BMW-ն․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են «Եվրոթերմ» ՓԲԸ-ի 71-ամյա տնօրենի Cadillac-ն ու 36-ամյա վարորդի BMW-ն․ կան վիրավորներ

Հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 71-ամյա Է․ Ղազարյանի վարած Cadillac Escalade մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Ս․ Թամոյանի վարած BMW-320 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Արմավիր մարզի բնակիչներ, 64-ամյա Ա. Հ-ն ու 26-ամյա Մ.Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Cadillac-ի վարորդ Է. Ղազարյանը հայտնել է, որ ինքը «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրենն է:

Այս խորագրի վերջին նյութերը