Կարծիք

07.06.2020 14:31


Շուտով ի հայտ կգան իշխանական նավը լքողները

Շուտով ի հայտ կգան իշխանական նավը լքողները

Նիկոլի թիմը գիտի՝ դեռ 2018 թվականն է:

Իշխանական թիմի անդամներն արդեն չեն գիտակցում, որ այլևս դա պատմություն է և իրենց ունեցած համաժողովրդական աջակցությունը գոյություն չունի, չկա:

Իսկ ավելի անկեղծ, նրանք չեն ուզում դրան հավատան, քանի որ իրենց վոժդը ամեն օր դա է ասում և իրականությունից կտրված իրենց տանում է դեպի վերջնական պարտություն: Բայց նրանք նաև չեն ուզում իրենց վոժդի հետ վաղը կիսեն պատասխանատվությունը:

Շուտով, վստահ եմ, կլինեն նաև նավը լքողներ, և դա կանեն հրապարակային, որ ապահովեն իրենց տեղը վաղվա խորհրդարանում կամ կառավարությունում:

Նիկոլը մեծ հաշվով արդեն մնացել է աներձագի և իր խոսնակի հույսին:

***

Փաստորեն, իշխանական ագիտխումբը լավ էլ ձևը հայտնաբերել է՝ ով ինչ ասի, ասում են՝ «այս կորոնավիրուսային պայմաններում իշխանությանը քննադատելը դավաճանություն ա»))))

Իրենք իրենց ներշնչել են, որ իրենք պատերազմում են վիրուսի դեմ, բայց նաև մեղադրում են, որ ժողովուրդն է մեղավոր, որ էս վիճակն է, բայց միևնույնն է իրենք կռվում են, իսկ էն «անշնորհակալ» ժողովուրդը չի ենթարկվում կանոններին:

Ու իրենց թվում է՝ էս կորոնավիրուսով իրենց ապահովագրել են ու իրենց գործերը ու արածներն անքննելի են:

Աստված ոչ անի պատերազմ լինի, դուք ո՞ւր, պատերազմը ո՞ւր, էս աշխարհում մի պատերազմ կա, որին դուք մասնակցել եք ու մասնակցում եք՝ դա Ֆեյսբուքում ֆեյքային պատերազմն է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը