Լրահոս

09.06.2020 11:45


Դիլիջանում Mercedes-ով բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ

Դիլիջանում Mercedes-ով բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։

Նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մ․ Նավասարդյանին, 27-ամյա Դ․ Ասլանյանին, 29-ամյա Ս․ Սիմոնյանին, 29-ամյա Է․ Ավդալյանին և 30-ամյա Ա․ Օսեյանին։

Նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել է 2 հատ ինքնաձիգեր։

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ ՔՕ-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված անձինք ձերբակալվել են։

Այս խորագրի վերջին նյութերը