Կարծիք

10.06.2020 11:42


Ազգային ժողովի ծախսերը նոր ռեկորդ են խփել

Ազգային ժողովի ծախսերը նոր ռեկորդ են խփել

2019 թվականին Ազգային ժողովին պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում ևս 977 մլն էլ ավելացել է բյուջեն՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի: Տարվա վերջում փաստացի ծախսվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը: Ֆինանսների նախարարն էլ այսքանից հետո հայտարարում է, թե ԱԺ -ն 410 մլն դրամի խնայողություն է արել, բայց իրականում ծախսերն աճել են 567 մլն դրամով: Ավելի պարզ ասած` ԱԺ իրական ծախսերը հոգալու համար պետբյուջեից շատ ավելի մեծ գումար են ուզել, ծախսելունը ծախսել են, «ավելցուկի» անունն էլ դրել են խնայողություն և ուղղել օրինակ պարգևավճարային ֆոնդ, որը 2019 թ-ին կազմել է մոտ 900 մլն դրամ: Ի դեպ` 2019թ-ի ԱԺ-ին 23%-ով կամ 1,3 մլրդ դրամով ավելի գումար է տրամադրվել, քան 2018թ-ին:

Հ.Գ. 5մլրդ 254 մլն դրամը պլանավորած է եղել 132 պատգամավորի համար, ոչ թե ենթադրյալ 105-ի:

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը