Լրահոս

11.06.2020 12:03


Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:

Նշենք, որ Արցախում, ընդհանուր առմամբ եղել է 68 հաստատված դեպք։ Հիվանդությունը, հաղթահարել է 43 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գրանցել:

Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:

Այս խորագրի վերջին նյութերը