Կարծիք

11.06.2020 16:17


Եկել եք, ներողություն եք խնդրում, որ ի՞նչ անեք

Եկել եք, ներողություն եք խնդրում, որ ի՞նչ անեք

Առողջապահության նախարարը ցնցող հայտարարություն արեց․ «Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար», ու ես ակամա հիշեցի «Կովկասի գերուհին» ֆիլմը, որտեղ երբ Սաախովը նույնպես լալահառաչ ասում է՝ ներեք գործածս սխալները, Նինան հակադարձում է՝ սխալները չեն ներում, այլ լվանում են արյունով․․․․

Տղանե՛ր, ձեր գործած յուրաքանչյուր սխալ կյանք է արժենում․․․

Դուք ամենապատասխանատու պահին սխալներ եք գործում, հիմնականում՝ միտումնավոր, հիմա եկել եք, ներողություն եք խնդրում, որ ի՞նչ անեք՝ անգամ չեք ասում՝ կուղղեք սխալները․․․․Անգամ քայլ չեք անում սխալները ուղղելու․․․․Չեք լսում մասնագետներին, բոլորին համարում եք թշնամի․․․ Դուք նման եք պատերազմի էն ապաշնորհ հրամանատարին, ում ամբողջ զորքը կոտորվում է, իսկ ինքը գնում-նստում է ճոխ վրանում, թեյ է խմում եւ ասում է՝ սխալվեցի, ներեք․․․․

Ներումն աստվածային շնորհ է, իսկ ձեր «սխալները»՝ անաստված հանցանքներ․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը