Կարծիք

11.06.2020 19:50


Ինչ-որ բացատրություն կա՞ սրան (լուսանկար)

Ինչ-որ բացատրություն կա՞ սրան (լուսանկար)

Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր`Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:

Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ:

Սա որպես հարց դնում եմ քննարկման` ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек

Այս խորագրի վերջին նյութերը