Կարծիք

12.06.2020 11:20


Ճգնաժամի «ընձեռած հնարավորություններից» խոսելն այս վիճակում ոչ այլ ինչ է, քան մարդկանց էշի տեղ դնել

Ճգնաժամի «ընձեռած հնարավորություններից» խոսելն այս վիճակում ոչ այլ ինչ է, քան մարդկանց էշի տեղ դնել

Նիկոլը մի խոսք է սովորել, որ անընդհատ կրկնում է. «Ճգնաժամը հնարավորությունների ժամանակ է»։

Այդ նախադասությունը շատ են սիրում բազմազան «լայֆքոուչները» և «մոտիվացիոն խոսնակները»։ Ճշմարտության հատիկ, բնականաբար, այդ խոսքում կա։

Բայց ճգնաժամից երկրիդ (ոչ թե ընտանիքիդ ու թայֆիդ) համար ինչ-որ բան կորզելու համար, պետք է ունենալ գերպրոֆեսիոնալ՝ շվեյցարական ժամացույցի պես ներդաշնակ և անխափան աշխատող թիմ, պետք է ունենալ նախօրոք կուտակած ռեսուրսներ և դրանք ճիշտ պահին ճիշտ ձևով օգտագործելու կարողություն և այլն, և այլն։
Ծիծաղներդ եկավ, չէ՞։

Եթե նույնիսկ սովորական, բավականին բարենպաստ իրավիճակում Նիկոլի թիմը չկարողացավ և ոչ մի արժեքավոր բան ստեղծել կամ կորզել Հայաստանի համար այս երկու տարում, եթե նույնիսկ հիվանդանոցների տեղերը ժամանակին չեն կարողացել գույքագրել, ապա ճգնաժամի «ընձեռած հնարավորություններից» խոսելն այս վիճակում ոչ այլ ինչ է, քան մարդկանց էշի տեղ դնել։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը