Լրահոս

12.06.2020 12:51


Նորք-Մարաշում բախվել են Nissan ու Samand մակնիշի ավտոմեքենաներ. վերջինս գլխիվայր շրջվել է

Նորք-Մարաշում բախվել են Nissan ու Samand մակնիշի ավտոմեքենաներ. վերջինս գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Samand մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով Samand-ը գլխիվայր շրջվել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը