Լրահոս

12.06.2020 13:10


Տավուշի մարզում բախվել են կցորդիչով Howo և Volvo մակնիշի բեռնատարները․ կա տուժած

Տավուշի մարզում բախվել են կցորդիչով Howo և Volvo մակնիշի բեռնատարները․ կա տուժած

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Նոյեմբերյան–Բաղանիս ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Նորիկ Ա.-ի վարած կցորդիչով Howo մակնիշի և ՌԴ քաղաքացի Դենիս Ս.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դենիս Ս.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Այս խորագրի վերջին նյութերը