Լրահոս

12.06.2020 15:18


Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Camry և Օpel Zafira մակնիշի ավտոմեքենաները

Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Camry և Օpel Zafira մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Camry և Օpel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի վայրով այդ պահին անցնելիս է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկը, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդներին և մեկ ուղևորի, որից հետո վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Մեզ լավ ենք զգում, պատահական անցնելուց մեզ օգնության ձեռք մեկնեց Էրեբունի հիվանդանոցի բժիշկը, ով ոչ միայն կատարեց անհրաժեշտ հետազոտություն, այլև՝ ներկարկումներ։ Երևի, էլ կարիք չլինի՝ դիմենք շտապօգնություն»։

Այս խորագրի վերջին նյութերը