Լրահոս

14.06.2020 12:48


Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն ընկել է վարորդի վրա, մեկ այլ մեքենա էլ բախվել է ընկած ծառին

Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն ընկել է վարորդի վրա, մեկ այլ մեքենա էլ բախվել է ընկած ծառին

Հունիսի 14-ին, ժամը 00։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արման Ո․, ծնված 1979 թ․) վրա, այնուհետև ծառին է բախվել հանդիպակաց երթևեկելի գոտում ընթացող «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայրիս Շ․, ծնված 1985 թ․):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Ո․-ն (ծնված 2010 թ․) և Կարո Ո․-ն (ծնված 2015 թ․) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկներն Անահիտ Ո․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կարո Ո․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի գոտուց մասնատել և հեռացրել հաստաբուն ծառը:

Այս խորագրի վերջին նյութերը