Կարծիք

14.06.2020 14:11


Արդյոք կիրակի առավոտյան Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակո՞ւմ է քաղաքական հետապնդման տարրեր

Արդյոք կիրակի առավոտյան Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակո՞ւմ է քաղաքական հետապնդման տարրեր

Արդյոք կիրակի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակո՞ւմ է քաղաքական հետապնդման տարրեր։

Անկախ նշված հարցի պատասխանի ակնհայտ լինելուց՝ պետք է պարզել, թե քննչական գործողության համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները երբ են հայտնի դարձել ԱԱԾ քննչական վարչությանը։

Այսպես, եթե խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ շարադրված փաստական հանգամանքներից բխում է, որ դրանք ԱԱԾ քննչական մարմնին հայտնի են եղել ավելի վաղ, քան վերջին մի քանի օրերը՝ մինչ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, որում վերջինս ներկայացրեց իր մտահոգությունները կառավարման համակարգի վերաբերյալ, ապա իրականացվող քննչական գործողությունն ակնհայտ ոչ իրավաչափ է։

Ավելին, եթե խուզարկության համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքներն հայտնի են եղել ավելի վաղ քան այդ ելեւյթը, ապա, հաշվի առնելով դրան հաջորդած իշխանության քաղաքական հայտարարությունները, այսօր իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակում է քաղաքական հետապնդման տարրեր։

Նշված հանգամանքները կարող են հայտնի դառնալ բացառապես խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումից և ԱԱԾ քննչական վարչության կողմից դատարանին ներկայացված նյութերից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ևս մեկ անգամ իրավապահ մարմիններին հորդրորել գործելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակում, իսկ պաշտոնատար անձանց հիշեցնել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը