Կարծիք

15.06.2020 09:39


Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է

Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է

Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է և դրա համար պետք է մի քանի նախապայման։

1. Պետք է ունենալ տեսություն, ըստ որի մարդիկ բաժանվում են իրարամերժ զանվածների՝ սևերի ու սպիտակների։ Դա կարող է ունենալ ազգայնական, սոցիալական, ռասսայական, կրոնական բնույթ։ Նացիստական Գերմանիան, Կոմբոջիայի կխմերները, Ստալինի ժամանակաշրջանը, Ռուանդայի խուտուները, Չիլլին, Պինոչետի ժամանակներն ունեին գաղափարախոսություններ կամ գոնե վերը նշված հիմնավորումներից մեկը։

2. Ունենալ ռեպրեսիաներ իրականացնող կադրեր, որոնք մոտիվացված լինեն։ Փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի կարող իրականացնել զանգվածային ռեպրեսիաներ։ Ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի գործիք է և քաղաքական նպատակներով իրականացվող ռեպրեսիաների համար չի նախատեսված։ Ամենասև գործը իրականացնում են հատուկ ջոկատները՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կարգավիճակներով, իսկ նման կառույցներ ստեղծելը զգալի ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում, նաև՝ ժամանակ։

3. Ռեպրեսիաներ իրականացնողները պետք է վստահ լինեն, որ նման ռեժիմի կյանքն երկար է լինելու, որ կարճ ժամանակ անց պատասխանատվության չեն ենթարկվի։

4. Անհրաժեշտ է նաև ունենալ արտաքին հովանավորներ, որոնք կապահովեն ռեսուրսներ և քաղաքական տանիք, իսկ արտակարգ դեպքերում նաև՝ ապաստան։ Սա առաջին հերթին վերաբերվում է փոքր երկրներին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը