Կարծիք

16.06.2020 14:24


Ամո՛թ է․ այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ

Ամո՛թ է․ այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ

ԱՄՈԹ
Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց:

Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:

Դո
՜ւք ունե՞ք մարդկային դեմք՝ դո՜ւք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..

Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:

Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը