Կարծիք

16.06.2020 23:06


Եթե անմիջապես քրգործ չհարուցվի ու ոստիկանները պատասխանատվության չենթարկվեն, կհամարեմ, որ լրագրողների վրա հարձակվելու ուղիղ հրաման նրանց տվել է Փաշինյանը

Եթե անմիջապես քրգործ չհարուցվի ու ոստիկանները պատասխանատվության չենթարկվեն, կհամարեմ, որ լրագրողների վրա հարձակվելու ուղիղ հրաման նրանց տվել է Փաշինյանը

Ի դեպ, հայտնեմ, որ լրագրողին, օրինական գործունեության, մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը, քրեորեն պատժելի արարք է (Քրեական օրենսգիրք հոդված 164):
Ուստի պահանջում եմ անհապաղ քրեական գործ հարուցել կատարված խայտառակ փաստի հետ կապված և ներգրավել այն «ոստիկաններին», առնվազն որպես կասկածյալ, որոնք բացահայտորեն ու ցինիկաբար բռնություն գործադրեցին իմ գործընկերների, այդ թվում՝ գործընկերուհիների նկատմամբ:
Եթե անմիջապես քրեական գործ չհարուցվի ու այդ ոստիկանները պատասխանատվության չենթարկվեն, անձամբ ես կհամարեմ, որ լրագրողների վրա հարձակվելու ուղիղ հրաման նրանց տվել է ՀՀ ոստիկանավարչապետ Նիկոլ Փաշինյանը:
---
Հոդված 164.

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը