Լրահոս

17.06.2020 09:54


Լոռու մարզում «Ռոսիա» ակումբի մոտ հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Լոռու մարզում «Ռոսիա» ակումբի մոտ հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ են հնչել։

Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի ու Տարոնի բաժինների ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Ա․Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մ․ Սիմոնյանի միջև, որի ընթացքում Ա. Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Մ. Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը