Լրահոս

17.06.2020 10:25


Արևաբույր գյուղի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել

Արևաբույր գյուղի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել

Հունիսի 16-ին, ժամը 16:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաբույր գյուղի գերեզմանատան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել` 17:00-ին: Այրվել է Հարություն Կ․-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը